Հրդեհը բռնկվել է Պանամայի դրոշով լցանավի վրա, որը հեղուկ բնական գազ էր տեղափոխում Իրանի ափերի մոտ։ Այս մասին հայտարարել է երկրի հարավում գտնվող Բուշեհր նահանգի իրանական Ասսալույե քաղաքի նավահանգստի տնօրենը, փոխանցում է ТАСС-ը։

«Ժամը 15:30-ին  Պանամայի դրոշի տակ, հեղուկացված նավթային գազով լցանավը, որը տեղափոխում էր 40,000 տոննա բեռ, բռնկվել է», - մեջբերում է իրանական YJC լրատվական գործակալությունը:

Ծառայություններն այրվող նավից փրկել են 22 նավաստիների։

Հրշեջները շարունակում են մարել կրակը։