Երիտասարդ մարդիկ, ովքեր նախապատվությունը տալիս են սուրճին, շատ հնարավոր է, որ հետագայում կախվածություն ձեռք բերեն: Այդպիսի հետեւության են հանգել փորձագետները, ի դեմս, պրոֆեսոր Ստեյսի Սիգմոնի (Վերմոնտի համալսարան):

Նրանք բացահայտել են, որ կոֆեինին դրականորեն արձագանքող մարդիկ հաճախ են հաճույք ստանում նաեւ ատֆետամինից եւ կոկաինից, հատկապես մեծ չափաբաժիններով, գրում է MEDdaily-ը, վկայակոչելով The Daily Mail-ը:

Նման հետեւություններն արվել են  22 մարդկանց շրջանում արված հարցումների արդյունքում: Հետազոտողները հարցրել են նրանց, թե ի՞նչն են ավելի նախընտրում. Կոֆեի՞նը, թե՞ դեղահաբ-համադարմանը: Ավելի ուշ կամավորներին ամֆետամին են բաժանել, որից հետո նրանք պետք է գնահատեին իրենց տպավորությունները:

Արդյունքում , մարդկանց մեծ մասը, ովքեր ընտրել էին կոֆեինը, ավելի դրական  են արձագանքել թմրանյութերին: