Գիտնականները պարզել են, թե ինչն է թույլ տալիս լավատեսներին պոզիտիվ տրամադրվել իրադարձությունների նկատմամբ, նույնիսկ այն ժամանակ, երբ բոլոր հանգամանքերը խոսում են անելանելիության մասին:

Լոնդոնի համալսարանական քոլեջի փորձագետների խոսքով, մարդկանց 80 տոկոսը լավատես է, նույնիսկ, եթե նրանք իրենց այդպիսին չեն համարում: Փորձագետները նման եզրահանգման են եկել 14 կամավորներին հետազոտելուց հետո, որի ընթացքում թեստավորել են նրանց օպտիմիզմի մակարդակը եւ ուղեղի վիճակը: Նրանց հարցրել են, թե որքան հավանական է 80 վատ դեպքերի տեղի ունենալը (այդ թվում քաղցկեղն ու ամուսնալուծությունը):

Այնուհետեւ, հետազոտության մասնակիցներին պատմել են, թե որքան հավանականություն կա նման դեպքերի զարգացման համար: Դրանից հետո մարդիկ պետք է կրկին գնահատեին հավանականությունը: Պարզվում է, որ լավատեսների գնահատականը սերտորեն կապված էր իրականության հետ:

Մեկնաբանելով դա` հետազոտության ղեկավար Թալի Շարոթը նշել է. «Օրինակ, քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը գնահատվել է 30 տոկոս: Մարդը մտածում է, որ իր հիվանդանալու հավանականությունը 40 տոկոս է, սակայն փորձագետի կողմից ենթարկված հարցման ժամանակ նշել է 31 տոկոս»:

Ստացվում է, որ ուղեղն ընտրում է, ինչին հավատալ (ամուսնալուծությունը կազմում է 50 տոկոս, սակայն մարդիկ նշել են, որ դա իրենց չի վերաբերում), հաղորդում է MEDdaily-ը` վկայակոչելով ВВС-ին: