Բաթումի քաղաքային դատարանը հանել է Ուկրաինայի քաղաքացի Մարինա Չոբանյանի մեղադրանքը՝ «ռուսական նավի» դեմ նավահանգստում հուլիսի 31-ին մանր խուլիգանության եւ հանրային կարգը խախտելու հետ կապված, գրել է «Новости-Грузия»-ն։
Նշվել է, որ ոստիկանությունը չի կարողացել ապացուցել հիմքերի առկայությունը կալանավորման համար։
Դատարանը Մարինա Չոբանյանին մեղավոր է ճանաչել ոստիկանության օրինական պահանջին չհնազանդվելու մեջ։
Աղջիկը դատարանում հայտարարել է, որ անհիմն կալանավորումը տեղի է ունեցել այնքան ագրեսիվ եւ հանկարծակի, որ առաջին վայրկյաններին շոկի մեջ է եղել եւ չի հասկացել, թե ինչ է տեղի ունենում եւ բնազդաբար սկսել է թափահարել ձեռքերը։ Բայց դատարանը ուշադրություն չի դարձրել նրա փաստարկներին։
Մարինա Չոբանյանը տուգանվել է 2 հազար լարի։
«Ես կբողոքարկեմ։ Ինձ մեղադրել են ոստիկանության «օրինական պահանջին» չենթարկվելու մեջ, որը ես չկարողացա ապացուցել որպես իմ գործողությունների հիմք։ Դատարանը, հանելով մանր խուլիգանության մեղադրանքը, ինքը հաստատեց, որ կալանավորման հիմք չէր եղել, ուրեմն ո՞րն է «օրինական պահանջը»,- հայտարարել է Չոբանյանը։
Հուլիսի 31-ին Բաթումի նավահանգստում ակցիայի ժամանակ կալանավորվել է 23 մարդ։





























