Թուրքիայում ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության կայքն այսօր` հոկտեմբերի 11-ին, հաքերային հարձակման է ենթարկվել:

Իրեն netdevilz անվանող հաքերների խումբը, կոտրել է կուսակցության կայքը, այնտեղ տեղադրելով պոռնկագրական նյութեր, որոնք ավելի ուշ հեռացվել են, հաղորդում է «Today`s Zaman»-ը:

Կայքում հրապարակված տեղեկության մեջ խումբը մեղադրել է կուսակցությանը, որ այն հեռացել է ժամանակակից Թուրքիայի հանրապետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի ուղեգծից:

«Դուք պոռնկագրական ֆիլմեր եք նկարահանում, դուք զբաղված եք ձեր խնդիրներով եւ մոռացել եք մարդկանց մասին: Բայց մենք չենք մոռանա այն, ինչ դուք արել եք»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ կուսակցության առաջնորդ Դենիզ Բայքալը հրաժարական էր տվել,  երբ իր մասնակցությամբ սեքս սկանդալային տեսանյութ էր հրապարակվել: