«Օրենքով գող» Սերգեյ Ալեքսանյանի գործով առաջին լսումներն սկսվել են հոկտեմբերի 11-ին, Ռոստովի շրջանային դատարանում: Նա հանցագործ աշխարհում առավել հայտնի է «Օսետրինա» մականունով:
Նախընտրական լսումների շրջանակներում, որոնք տեղի են ունեցել հոկտեմբերի 5-ին, դատարանը կես տարով երկարաձգել է Ասատրյանի ձերբակալության ժամկետը` մինչեւ 2012-ի մարտի 12-ը: Կասկածյալին սպառնում է 12 տարվա ազատազրկում:
Վրաստանի բնակիչը, քրեական-հանցագործ միջավայրի առաջնորդը ձերբակալվել է Մոսկվայում հուլիսի 23-ին: Օպերատիվ տվյալներով, Ասատրյանը ծեծել է դատապարտյալին, ով իր պատիժը կրում էր Ռոստովի շրջանի ուղղիչ գաղութում, ով իբր տեղեկություններ է տարածել Ասատրյանի հանցագործ կլանի մասին:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՔՕ 30-րդ` կանխամտածված կերպով առողջությանը ծանր վնասվածք հասցնելու հոդվածով:
Ասատրյանը ծնվել է 1986 թվի դեկտեմբերի 4-ին: Նա համարվում է ամենաերիտասարդ «օրենքով գողը»: «Օսետրինայի» հայրը Էդուարդ Ասատրյանը նույնպես ունի «օրենքով գողի» կարգավիճակ եւ հանցագործ շրջանակներում հայտնի է «Էդիկ Թբիլիսկի» մականունով: Նա «Դեդ Հասանի» հավատարին անձանցից է:


























