Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդն այսօր` հոկտեմբերի 11-ին, անփոփոխ թողեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 8 տոկոս: Ըստ ԿԲ հրապարակման` առաջիկա ամիսներին ակնկալվում է գնաճի աստիճանական նվազում: Հիշեցնենք, որ սեպտեմբերի դրությամբ 12-ամսյա գնաճը 6.2 տոկոս էր, իսկ 2011 թ. ընթացքում գնաճը միայն 1 անգամ (օգոստոսին) է գտնվել թույլատրելի 4+-1.5 տոկոս միջակայքում:
Նշենք նաեւ, որ սեպտեմբերի 16-ի վերաֆինանսավորման արձանագրությունում, ԿԲ-ն ավելի լավատեսական կանխատեսում էր կատարել, ըստ որի`սեպտեմբերից հետո գնաճը կնվազի ոչ թե աստիճանական, այլ «արագորեն»:



























