Petroleum Engineering and Development (PEDEC) գործադիր տնօրեն Աբուզար Շարիֆին ասել է, որ ավարտվել է Իրանում Սեպեր Ջուֆեյրի հանքավայրերի զարգացման ծրագրի 1-ին փուլը՝ հավելելով, որ այդ հանքավայրերից նավթի արդյունահանումը կսկսվի մոտ ապագայում, հաղորդում է Mehr-ը։

«Այժմ այդ հանքավայրերի զարգացման պլանի առաջին փուլի զգալի մասը պատրաստ է սկսել, և հնարավորություն կա առաջիկա շաբաթների ընթացքում սկսել այդ հանքավայրերից օրական մոտ 20 հազար բարել հում նավթի արդյունահանում», - ասել է Աբուզար Շարիֆին:

Նա նշեց, որ այդ հանքավայրերի համապարփակ զարգացման և արդյունահանման պլանը ներառում է երեք փուլ, որոնց զարգացման առաջին փուլով նախատեսվում է հասնել օրական 36 հազար բարելի արդյունահանման։

Շարիֆին ասել է, որ 2021 թվականի օգոստոսին 13-րդ կառավարության պաշտոնավարումից ի վեր, Սեպեր Ջուֆեյրի հանքավայրերի զարգացումը սկսել է արագանալ։

Ըստ նրա՝ հանքարդյունաբերության ծրագիրը 3000 մարդու համար աշխատատեղ է ստեղծել։ 

Սեպեր և Ջուֆաֆիր նավթահանքերը միասնական նավթահանքեր են, որոնք գտնվում են Խուզեստան նահանգում և Արևմտյան Քարունի շրջանում՝ Ահվազ քաղաքից մոտ 60 կմ հարավ-արևմուտք: Հանքավայրի զարգացման նախագիծն իրականացնում է PEDEC-ը, որը մտնում է Իրանի ազգային նավթային ընկերության (NIOC) մեջ:

Սեպեր Ջուֆեյրի հանքավայրի շահագործումը կիրականացվի 3 փուլով՝ օրական 110 հազար բարել ընդհանուր հզորությամբ։