«Կալաշնիկով» կոնցեռնը ներկայացրել է նոր տեսակի AK-19 ինքնաձիգը՝ կարճփողանի տարբերակով, հայտնում է ՏԱՍՍ-ը։
AK-19 ինքնաձիգը մշակվել է 5,45 մմ-անոց AK-12-ի հիման վրա։ Սա անհատական հրաձգային զենք է, որն օգտագործում է ՆԱՏՕ-ի 5,56 մմ տրամաչափի փամփուշտ: Ինքնաձիգը Կալաշնիկովի ինքնաձիգի արտահանման վերջին մոդելն է, որը նախատեսված է 5,56x45 մմ փամփուշտի համար։ Մոդելը տարբերվում է նախորդ սերունդներից մտածված էրգոնոմիկայով, շուրջօրյա օգտագործմանը հարմարվողականությամբ, բարձր ճշգրտությամբ և կրակի խտությամբ:
AK-19 ինքնաձիգը AK-12-ի արտահանման տարբերակն է 5.56x45 մմ տրամաչափի փամփուշտով, որն ընդունված է ՆԱՏՕ-ի երկրների կողմից և լայնորեն կիրառվում է աշխարհում։ AK-12-ը՝ 5,45 տրամաչափի ինքնաձիգը, ռուսաստանյան զինված ուժերի մոտոհրաձգային և այլ ստորաբաժանումների անձնակազմի անհատական հրաձգային զենքի հիմնական նմուշն է, որը զորքերում պետք է փոխարինի AK-74 և AK-74M ինքնաձիգներին:





























