Օգոստոսի 13-18-ին ցերեկը ժամը 16։00-18։00 ընկած ժամանակահատվածում Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում և Երևանում կանխատեսվում է մինչև +40․․․+42 աստիճան տաքություն։

 Օգոստոսի 13-18-ին Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Հանրապետության տարածքում՝ օգոստոսի 13-ի ցերեկը, 14-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-3 մ/վրկ, 13-15-ին Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Ինչպես NEWS.am-ին տեղեկացրրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում օգոստոսի 13-ի ցերեկը, 14-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 13-15-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 10-13մ/վրկ արագությամբ։

Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +22+24, վաղը ցերեկը՝ +39+40։ 

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +13+18, ցերեկը՝+31+35,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +13+17, ցերեկը՝ +30+33,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +22+24, ցերեկը՝ +35+37,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +28+32, 

Լոռիում գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +29+33,

Տավուշում գիշերը՝ +15+20, ցերեկը՝ +32+36,  

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +31+33,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +20+23, ցերեկը՝ +36+40,

Արարատում գիշերը՝ +21+24, ցերեկը՝ +40+41, 

Արմավիրում գիշերը՝ +20+23, ցերեկը՝ +39 +41,
 
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +13+15, ցերեկը՝ +30+32,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +20+24, ցերեկը՝ +39+41,    

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +18+22, ցերեկը՝ +37+39,  

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +30+32,

Արցախում գիշերը՝ +18+21, ցերեկը՝ +33+38։