Իրանի հյուսիսարևելքում գտնվող Մաշհադ քաղաքում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսությունը կիրակի վերսկսել է աշխատանքը, հաղորդում է Tasnim-ը։
Al Arabiya հեռուստաալիքը հրապարակել է դիվանագիտական ներկայացուցչության լուսանկարը՝ Սաուդյան Արաբիայի բարձրացրած դրոշով։
Ըստ տեղեկությունների, դիվանագիտական առաքելությունն իր գործունեությունը ժամանակավորապես կիրականացնի Մաշհադի հյուրանոցներից մեկում՝ մինչև հյուպատոսության շենքում աշխատանքի վերսկսումը։
Դեռ հունիսին Սաուդյան Արաբիայում Իրանի դեսպանատունը յոթ տարի փակվելուց հետո վերաբացվեց պաշտոնական արարողությամբ:
Չինաստանի կազմակերպած մի քանի օրերի ինտենսիվ բանակցություններից հետո Իրանը և Սաուդյան Արաբիան մարտի 10-ին, յոթ տարվա օտարումից հետո, պայմանավորվածություն ձեռք բերեցին երկու ամսվա ընթացքում դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու և դեսպանատներն ու առաքելությունները վերաբացելու մասին:
Երկու պետություններն ընդգծել են միմյանց ազգային ինքնիշխանությունը հարգելու և միմյանց ներքին գործերին չմիջամտելու անհրաժեշտությունը։




























