Հայաստան-Իռլանդիա ֆուտբոլային վճռական խաղի նախօրեին իռլանադական կայքը փորձել է բացատրել իր ընթերցողներին, թե ովքեր են հայերը: Հեղինակը նշում է, որ իռլանդացիների մեծամասնությունը դժվար թե կարողանան ցույց տալ Հայաստանը քարտեզի վրա, եւ այդ նպատակով ներկայացնում է հինգ հայերի ցանկը, որոնք, նրա կարծիքով, հայտնի են ողջ աշխարհում:
Ցուցակի մեջ, բնականաբար, ընդգրկվել են Շերը եւ Քիմ Քարդաշյանը, մեկ այլ հայտնի անձնավորություն` Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիկ Մխիթարյանը: Այս անունները դժվար թե որեւէ մեկին զարմացնեն, սակայն, շարունակությունը շատ ավելի բարդ է:
Մնացած հայտնի մարդիկ, ի հիասթափություն հայերի, գեղարվեստական կերպարներ են: Նրանցից մեկը` Արմին Թամազարյանը, Simpsons հայտնի մուլտֆիլմում Սկիներա դպրոցի տնօրենի կերպարն է մարմնավորում, մյուսը` Ջոն Ջոզեֆ Յոսարյանը «Уловка 22» երգիծական վեպի հերոսներից է, որը գրել է ամերիկացի հեղինակ Ջոզեֆ Հելերը:
Նշենք, որ Joe. Ie կայքի ֆորումում հեղինակին հիշեցրել են այլ հայտնի հայերի մասին, մասնավորապես` System of A Down խմբի մասին:




























