Ռուսաստանը մոտեցել է Չինաստան գազի մատակարարումներ սկսելու վերջին փուլին: Նման հայտարարություն է արել Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը` Չինաստանի Պետական խորհրդի ղեկավար Վեն Ցզյաբաոի հետ բանակցությունների արդյունքում: Նա նշել է, որ Չինաստանում նավթավերամշակող հսկա գործարանի կառուցման նախապատրաստական աշխատանքներ են ընթանում, հաղորդում է RBK-ն:

Հիշեցնենք, որ Ռուսաստանն ու Չինաստանը մինչ օրս չեն կարողացել համաձայնեցնել ռուսական գազի մատակարարման գինը, որի հետեւանքով չեն կարողանում ամփոփիչ համաձայնագիրը:

Սպասվում է, որ համաձայնագիրը կստորագրվի այս տարվա վերջին: 2010-ի սեպտեմբերին, ռուսական «Գազպրոմ» եւ չինական CNPC ընկերությունները ստորագրել են ՌԴ-ից Չինաստան գազի մատակարարման հիմնական պայմանների մասին համաձայնագիրը:

Ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, պայմանագրի ժամկետը կազմում է 30 տարի: Սպասվում է, որ գազի մատակարարումները կսկսվեն 2015-ին` տարեկան 30 մլրդ խմ ծավալով: