Հունաստանի միջազգային վարկատուների եռյակը (Եվրամիություն, Արժույթի միջազգային հիմնադրամ եւ Եվրոպական կենտրոնական բանկ) ակնկալում է, որ այս տարվա նոյեմբերին այդ երկիրը կստանա վարկի հերթական տրանշը` 8 մլրդ դոլարի չափով: Այս մասին ասվում է եռյակի համատեղ հայտարարության մեջ, հաղորդում է RBK-ն:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին, եվրոյի գոտու ֆինանսների նախարարները Աթենքին տրամադրվելիք վարկի հերթական տրանշը հետաձգել էին մինչեւ նոյեմբերի կեսերը, որպեսզի ավարտեն Հունաստանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման ստուգումը:




























