Լեհաստանի ներքին անվտանգության գործակալությունը (ABW) ոստիկանության հետ համատեղ կալանավորել է երկու ռուսաստանցու, որոնք «Վագներ» ՄՌԿ քարոզչաթերթիկներ էին տարածում լեհական քաղաքներում, մասնավորապես, Կրակովում եւ Վարշավայում։

Ինչպես տեղեկացրել է Gazeta.pl-ը, նրանց լրտեսության մեղադրանք է ներկայացվել։

Ավելի վաղ «Gazeta Krakowska» պարբերականը գրել էր, որ Կրակովում ի հայտ են եկել թռուցիկներ, որոնք մարդկանց կոչ են անում մտնել «Վագներ» ՄՌԿ շարքերը։