Ադրբեջանը շարունակում է Դադիվանքի վանական համալիրը սեփականելու քաղաքականությունը։

Ինչպես տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները, «Ադրբեջանի աղվանա-ուդիական քրիստոնեական կրոնական համայնքի ներկայացուցիչները, որոնք Աղվանքի (Կովկասյան) առաքելական անկախ եկեղեցու հետնորդն են, այցելել են Հուդավենգ վանական համալիր, կրոնական ծեսեր կատարել եւ մոմեր վառել համալիրին պատկանող եկեղեցում»։

Հիշեցնենք, որ Ադրբեջանում Դադիվանքի համալիրը, որը գտնվում է  հայկական պատմական Քարվաճառի շրջանում, որն այժմ Բաքվի վերահսկողության տակ է, հռչակվել է «աղվանա-ուդիական», այստեղ այն յուրացնելու ակտիվ քաղաքականություն է վարվում։