Նախիջեւանի ինքնավար հանրապետությունում այսօր` հոկտեմբերի 11-ին,  Ադրբեջանի պաշտպանության նախարարության  զորամասերից մեկի մեքենան շրջվել է սարից:

Ինչպես փոխանցում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը, վթարի արդյունքում մեկ զինծառայող զոհվել է, եւս ինը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Վիրավորները հոսպիտալացվել են:

Հատկանշական է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրաժարվել է մեկնաբանել միջադեպը: