Իրանում կալանավորել են 10 օտարերկրացու, որոնք կասկածվում են Շիրազ քաղաքի շիական մզկիթի դեմ հարձակման մեջ։ Այս մասին տեղեկացրել է Tasnim-ը։
Mizan տեղեկատվական գործակալությունը տեղեկացրել է, որ գլխավոր կասկածյալը նույնականացվել է որպես Տաջիկստանի քաղաքացի, որի անունը, Tasnim-ի տվյալներով, Ռահմաթոլա Նորոզով է։
Տեղեկացվել է, որ ահաբեկիչները սպանել են երկու հոգու, եւս ութ մարդ վիրավորվել է։





























