Թուրքիայի հարավ-արեւմտյան Դատչա վայրում ռուսաստանցի 6 զբոսաշրջիկներ քիչ է մնացել խեղդվեն ծովում, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները:
Նրանք որոշել են զբոսնել առագաստանավով: Նրանց ուղեկցորդը` 39-ամյա նավաստի Օլեգ Դովգոսան որոշել է պարզել առագաստն ուժեղ քամու պահին, սակայն կարճ ժամանակ անց քամին պատառոտել է այն: Դրանից հետո նրանք որոշել են գործի դնել շարժիչը, բայց այն խափանվել է, եւ ծովագնացները հայտնվել են ալեկոծ ծովում: Առագաստանավը մոտեցել է ափամերձ ժայռին, որտեղ էլ նրանց գտել են փրկարարները:




























