Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի համար կարեւորը Երեւան ժամանելն էր, ում հետ գտնվում էր նաեւ աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրը, որովհետեւ Ֆրանսիայում հայ համայնքը շատ հզոր է, Սարկոզին հիմա Ֆրանսիայում բնակվող հայերի աջակցության կարիքը շատ ունի: Այս մասին վրացական «Ասավալի-դասավալի» պարբերականի հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի օպերային երգիչ, ժողովրդական արտիստ, վրացական «Ընդդիմադիր շարժման» ներկայացուցիչ Լելիկո Ջափարիձեն:

Ժողովրդական արտիստի խոսքով, Սարկոզին ժամանել է Երեւան, շոյել է հայերին, իսկ հետո այցելել հայ Սահակաշվիլիին:

«Սարկոզին Վրաստանին տրամադրեց ընդամենը 2,5 ժամ, քանի որ նրա վրաստանյան այցելությունը ձեռքի հետ էր, հենց այնպես»,-ընդգծել է Վրաստանի «Ընդդիմադիր շարժման» ներկայացուցիչը: