Իրանի հոգևորականների հարցերով հատուկ դատախազությունը մի շարք գործեր է հարուցել նախկին նախագահ Հասան Ռոհանիի դեմ՝ ֆինանսական շուկաներում նրա խարդախության պատճառով, նա պետք է դատարանի առջև մի շարք հարցերի պատասխանի, ասել է Իրանի դատական ​​իշխանության ներկայացուցիչ Մասուդ Սեթայեշին։ Նրա խոսքերը մեջբերում է Tasnim գործակալությունը։

«Իրանի նախկին նախագահ Ռոհանիի դեմ, ով ունի հոգեւորականի կոչում և աստիճան, մի քանի գործ է հարուցվել Հոգևորականության հատուկ դատախազությունում, որը պահպանում է համապատասխան իրավասություն, ինչպես նաև համապատասխան մարմին, որտեղ էլ նախկին նախագահը պետք է պատասխանի մի շարք հարցերի»,- ասել է Սեթայեշին, փոխանցում է РИА Новости-ն։

Նա նաև նշել է, որ գործը հարուցվել է Ռոհանիի արժութային խարդախության, ինչպես նաև Իրանի ֆոնդային բորսայի աշխատանքին միջամտության պատճառով։