Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակվողի նկատմամբ կկիրառվի ամենախիստ պատիժը։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, գրում են իրանական լրատվամիջոցները:
Նա պարզաբանել է, որ որոշումը կկայացնեն Իրանի դատական իշխանությունները։
Հիշեցնենք, որ Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումը տեղի է ունեցել հունվարի 27-ին, ինչի հետեւանքով մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել: Հարձակվողը ձերբակալվել է ոստիկանության կողմից: Պաշտոնական Բաքուն հարձակումը որակել է որպես ահաբեկչություն։





























