Հոգեկան առողջության համաշխարհային օրվա կապակցությամբ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հրապարակել 106 երկրների ցանկը, որտեղ մարդիկ հաճախ են դիմում ինքնասպանության:
ԱՀԿ պաշտոնական կայքի տվյալներով` ցուցակի առաջատարները հետխորհրդային երկրներն են. առաջին տեղում է Լիտվան (71,7), այնուհետեւ` Ռուսաստանը (64,3) եւ Բելառուսը (57,5): Առաջատարների շարքում են նաեւ Լատվիան (48,2) եւ Հունգարիան (50):Իրավիճակը Հարավային Կովկասում ավելի բարվոք է. Վրաստանում համապատասխան ցուցանիշը 8,8 է, Հայաստանում` 3,9, Ադրբեջանում` 1,3:
Ինքնասպանությունների նվազագույն թվաքանակ է գրանցվել ՀԱՀ-ում, Իրանում, Ջամայկայում, Հայիթիում եւ Հոնդուրասում: Արեւմտյան Եվրոպայի երկրներից ցուցակում են Ավստրիան, Դանիան, Գերմանիան եւ Նորվեգիան:



























