Իրանի առաջին փոխնախագահ Մոհամադ Մոհբերը երեքշաբթի հայտարարել է, որ Իրանի ընթացիկ օրացուցային տարում (մինչեւ 2024թ. մարտի 19) կշահագործվեն 67 նավթագազային նախագծեր, տեղեկացրել է Tasnim-ը։

Մոհբերը նշել է, որ 3 մլրդ դոլար արժողությամբ 83 նավթագազային նախագծերից 67-ը (ավելի քան 15 մլրդ դոլար արժողությամբ) կգործարկվեն մինչեւ մարդ, տեղեկացրել է SHANA-ն։

Ավելի վաղ նավթի նախարար Ջավադ Օվջին հայտարարել էր, որ ավարտին են հասցվել 12 մլրդ դոլար արժողությամբ նախագծերը, մասամբ ավարտվել են 15 մլրդ դոլար արժողությամբ նախագծերը։

Երեքշաբթի Իրանի ազգային նավթային ընկերությունը (NIOC) տեղեկացրել էր, որ մեկնարկելու է  Հարավային Փարս հանքավայրի 11-րդ փուլի արդյունահանումը։