Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է հայ զինծառայողի գերեվարման մասին Բաքվին ենթակա Քարվաճառի (Քելբադարի- ադր. տեղանունը) շրջանի ուղղությամբ։
Հայտնի է, որ զինծառայողը վիրավոր է։
Մինչ այդ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ օգոստոսի 16-ին պահեստային Գ.Վ.-ն, նախնական տվյալներով, ինքնակամ լքել է մարտական դիրքը։
Մարզական հավաքի մասնակցին գտնելու նպատակով իրականացվում են որոնողական աշխատանքներ։





























