Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ստորագրել է կարգադրություն 2023թ. հոկտեմբերի 1-30-ը ժամկետային զինակոչի եւ ժամկետային զինծառայողների զորացրման մասին։ Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Կարգադրության համաձայն՝ 2023թ. հոկտեմբերի 1-30-ը ժամկետային զինակոչի կենթարկվեն 2005թ. ծնվածները, որոնց 18-ը կլրանա զորակոչի օրը (ներառյալ այդ օրը), ինչպես նաեւ 1988-2004թթ. ծնվածները՝ մինչեւ 35 տարեկանները, որոնք ժամկետային զինծառայություն չեն անցել, չունեն տարկետման իրավունք կամ ազատված են եղել զինակոչից։