Ադրբեջանի ԱԳՆ-ն հրապարակել է հայտարարություն ՀՀ ԶՈւ զինծառայողի գերեվարման մասին։
Բաքվում շտապել են հայտարարել «Ադրբեջանի տարածք Հայաստանի ԶՈւ դիվերսիոն-հետախուզական խմբի ներթափանցման փորձի մասին։ Ավելի վաղ տեղեկացվել էր այն մասին, որ հայ զինվորը վիրավորվել է։
«ՄԱԿ Անվտանգության խորհրդի՝ տարածաշրջանի իրավիճակի վերաբերյալ նիստի օրը Հայաստանի կողմից ռազմական սադրանքների շարունակումը գնահատում եւ վճռականորեն դատապարտում ենք որպես մանիպուլացման քաղաքականության շարունակում... Տարածաշրջանում իրավիճակի սրման պատասխանատվությունը ընկնում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա»,- նշվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունում։
Այնինչ, Հայաստանի պաշտպանության նախարարությունը սահմանափակվել է երկու հակիրճ տեղեկությամբ պահեստայինի կորելու եւ նրա գերեվարման հանգամանքները պարզելու մասին։
Նշենք, որ ադրբեջանական կողմը նախկինում արդեն քանիցս կիրառել է հայ զինվորականների առեւանգումը, որոնց հետո դատել են Բաքվում՝ հորինված մեղադրանքներով։




























