Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է հայ գերեվարված զինծառայողի անունը։ Ադրբեջանի ՊՆ վարկածով նա Գագիկ Աշոտի Ոսկանյանն է (1983թ. ծնված)։

«Կալանավորման պահին նրա մոտ հայտնաբերվել են մեկ ՌՊԿ գնդացիր, զինամթերքներ եւ ռազմական հանդերձանք։ Նախնական ցուցմունքներում Գ.Ոսկանյանը խոստովանել է, որ մասնակցել է 44-օրյա պատերազմին։ Վիրավոր հայ դիվերսանտին ադրբեջանական զինվորական բժիշկներն առաջին բուժօգնություն են ցուցաբերել»,- տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Նշենք, որ Հայաստանի ՊՆ-ն առաժմ չի տեղեկացրել գերի ընկած զինծառայողի անվան մասին։