Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) առողջապահության նախարարները կհավաքվեն Ադրբեջանի օկուպացրած հայկական Շուշի քաղաքում։ Այս մասին վկայում է Սամարկանդում կազմակերպության անդամ պետությունների ընդունած Համատեղ հռչակագիրը, տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։

ԹՊԿ գլխավոր քարտուղար Կուբանիչբեկ Օմուրալիեւը նշել է, որ Շուշի քաղաքը հայտարարվել է 2023թ. թյուրքական աշխարհի Մշակութային մայրաքաղաք։