Իրանական սառեցված ակտիվների ազատումը համարվում է արժանի դիվանագիտության մաս։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:
«Հարավային Կորեայից մեր միջոցների ազատումն ու փոխանցումը մեր արժանի դիվանագիտության մի մասն է։ Այս համաձայնագիրը եւս մեկ փորձություն է ԱՄՆ-ի համար»,-ասել է նա։
Նրա խոսքով՝ Իրանը շարունակում է պատժամիջոցները չեղարկելու եւ բոլոր կողմերին Իրանի առջեւ ստանձնած միջազգային պարտավորություններին վերադարձնելու ջանքերը:
Օգոստոսի 10-ին սկսվել է իրանական սառեցված ակտիվների ազատման եւ Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ բանտարկյալների փոխանակման գործընթացը՝ երկու տարվա անուղղակի բանակցություններից հետո, հաղորդում է IRNA-ն։




























