Դոմինիկյան հանրապետությունում մի աղջիկ սպանել է մեկ այլ աղջկա` Facebook սոցիալական ցանցում արված մեկնաբանության համար, հաղորդում է այդ երկրի ոստիկանության կայքը:

Աղջիկները հարաբերություններ պարզելիս կռվի են բռնվել, որից մի քանի ժամ անց, նրանցից մեկը ստացած վնասվածքներից հիվանդանոցում մահացել է:

Ոստիկանությունը փնտրում է կասկածյալին, հաղորդում է BBC-ն: