Հոկտեմբերի 12-ին, Google-ի սովորական լոգոտիպը փոխարինվել է տոնական նշանով ի պատիվ Արթ Քլոքեյի ծննդյան 90-ամյակի։

Արթ Քլոքեյն անիմացիոն կինոյի ամերիկացի սցենարիստ, ռեժիսոր եւ պրոդյուսեր է, ծնվել է 1921թ. Հոկտեմբերի 12-ին, Կալիֆոռնիայի Լոս Օսոս քաղաքում։ 

Քլոքեյի ամենահայտնի աշխատանքը լիամետրաժ մուլտիպլիկացիոն Գամբի ֆիլմն է, որի պրեմիերան կայացել է 1995թ. մայիսի  15-ին։ Հենց այդ մուլտֆիլմի հերոսներն էլ ֆիլմից «քոչել» են Google` հարգելու իրենց ստեղծողի հիշատակը։

Արթ Քլոքեյը մահացել է 2010թ. հունվարի 8-ին, 88 տարեկան հասակում։