Օգոստոսի 17-ին ԱՀ Ազգային ժողովի նախագահը ընդունել է ԱՀ ԱԽ քարտուղար Սամվել Շահրամանյանին: Այս մասին NEWS.am-ին հայտնում են Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի բաժնից:

Կողմերը քննարկել են հանրապետությունում առկա խնդիրները, այդ թվում անվտանգային  իրավիճակին առնչվող հարցեր:

Քննարկումների ընթացքում անդրադարձ է եղել կազմակերպչական աշխատանքների թերացման եւ արտախորհրդարանական որոշ ուժերի անհեռատես ու պետական անվտանգությանը վնաս հասցնող քայլերին։

Դավիթ Իշխանյանը կարեւորել է  հրատապ հարցերի օրակարգով  ԱԽ նիստ հրավիրելու անհրաժեշտության մասին:

Մեկնարկած հանդիպումների շարքը, ըստ ԱԺ նախագահի, նպատակ է հետապնդում վերականգնելու միջհամագործակցային կապը օրենսդիր, գործադիր եւ դատական մարմինների, ինչպես նաեւ հանրապետությունում գործող տարբեր կառույցների հետ: