Թերթը գրում է, որ այս տարի ռուսական շուկայում հայկական կոնյակն իր տեղը զիջել է ադրբեջանականին. քիչ է սպառվել եւ հայտնվել է երկրորդ տեղում:

«Այդ փաստը զարմանալի է, քանի որ հայտնի է` Ադրբեջանում  խաղողի այգիները քիչ են: Ադրբեջանական ԽՍՀ-ում էլ խաղողի այգիները հիմնականում կենտրոնացված են եղել Արցախում եւ ազատագրված տարածքներում: Բացի այդ` գինեգործների եւ կոնյակագործների կարծիքով` ադրբեջանական կոնյակը ցածրորակ է. կոնյակի սպիրտն արտադրվում է Իրանից ներմուծված չամիչի եւ տեղական ցորենի թորումից:

Տեղեկություններ կան, որ Ադրբեջանը խարդախության է գնում` Իսպանիայից ներմուծված կոնյակի սպիրտն իր արտադրած «չամչացորենային» սպիրտին խառնելով: Հենց դա էլ արտահանում է  ՌԴ` որպես ադրբեջանական կոնյակ:

Ի դեպ, գինեգործների պնդմամբ` ադրբեջանցիները երբեւէ չեն փայլել օղու եւ գինու արտադրության բնագավառում, ավելին` ադրբեջանական գինի, որպես այդպիսին, գոյություն չունի»,-գրում է «Երկիր»-ը: