Իրանի հատուկ ծառայությունները Սաուդյան Արաբիայից հետո սպանություն էին պատրաստել նաեւ ԱՄՆ-ում:

ԱՄՆ-ի արդարադատության դեպարտամենտում, հոկտեմբերի 1-ին, պատմել են, որ հայտնի են հարձակումը նախապատրաստող երկու կասկածյալները: Նրանք են ոմն Գոլամ Շաքուրի եւ Մանսուր Արբաբսյար: Վերջինս երկքաղաքացիություն ունի, քանի որ մի քանի տարի առաջ ստացել է ամերիկյան քաղաքացիություն: Նա ձերբակալվել է սեպտեմբերի 29-ին, Նյու Յորքի Ջոն Քենեդիի անվան օդանավակայանում եւ արդեն խոստովանական ցուցմունքներ է տվել, հաղորդում է RBK-ն` վկայակոչելով Associated Press-ը:

Ամերիկյան իշխանությունները պնդում են, որ նախօրոք իմացել են նրանց պլանների մասին եւ գործակալ են ներդրել: Սպիտակ Տան ներկայացուցիչ Թոմի Վիեթորի խոսքով, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դրա մասին տեղյակ է եղել դեռ հունիսին: