Օգոստոսի 17- ին, ժամը 17:00-ի սահմաններում   ադրբեջանական զինուժը Ասկերանի շրջանում խախտել է   հրադադարը'  օրվա ընթացքում երկրորդ անգամ հրաձգային զենքից կրակ բացելով Սարուշեն համայնքի  դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Պաշտպանության բանակը։

Ակնհայտ է, որ պարբերաբար փորձելով խափանել հացահատիկի բերքահավաքը, ադրբեջանական կողմը ձգտում է խորացնել  շրջափակման հետևանքով Արցախի Հանրապետությունում  առաջացած հումանիտար աղետը։