ՌԴ խաղաղապահ զորակազմը վերջին մեկ օրվա ընթացքում արձանագրել է հրադադարի ռեժիմի խախտման մեկ դեպք Լեռնային Ղարաբաղում: Այս մասին ասվում է օգոստոսի 17-ի ՌԴ ՊՆ տեղեկագրում։

«Շուշիի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում: Զոհեր և վիրավորներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ»,- ասվում է հաղորդագրությունում։

Ավելի վաղ ԼՂՀ ՊՆ-ն հայտնել էր ադրբեջանական զինուժի կողմից գյուղտեխնիկայի գնդակոծության մասին։