Իտալիայի Միջուկային ֆիզիկայի ազգային ինստիտուտն ու Հռոմի «Տոր Վերգատա» համալսարանը ստորագրել են նոր միջազգային լաբորատորիայի ստեղծման համաձայնագիր, որով կտրվի SuperB կոլայդերի նախագծի մեկնարկը, հաղորդում է Computerra.Ru-ն:
SuperB-ի շինարարությունը կսկսվի 2012 թվականին, իսկ շահագործումը նախատեսված է 2017-ին: SuperB-ն պետք է մրցակցի ճապոնական նմանատիպ Belle II նախագծի հետ, որը մեկնարկելու է 2016-ին:
Նոր կոլայդերը պետք է թույլ տա հասկանալ, թե ինչու է տիեզերքում գերակշռում նյութը:




























