Ադրբեջանում ինքնասպանություն է գործել զինծառայող, կրտսեր սերժանտ Ասիմ Աբասովը։

Ինչպես APA-ին տեղեկացրել են ռազմական դատախազությունում, հարուցվել է քրեական գործ «ինքնասպանության հասցնելու» հոդվածով, հարցաքննվել են վկաները, նշանակված են համապատասխան փորձաքննություններ, իրականացվել են համապատասխան քննչական գործողությունները։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շտապել է հայտարարել, որ «միջադեպը տեղի է ունեցել ընտանեկան-կենցաղային հողի վրա»։