Երեւանում, հոկտեմբերի 11-ին, ժամը 22.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Խանջյան փողոցում վրաերթի է ենթարկել 33-ամյա մի կնոջ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի:
Նույն օրը, ժամը 10.00-ին, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան Արշակունյաց պողոտայում վրաերթի է ենթարկել մեկ այլ 33-ամյա կնոջ: Այս դեպքում, վարորդը տուժողին իր ավտոմեքենայով տեղափոխել է հիվանդանոց:
Նույն օրը մեկ այլ վրաերթ է տեղի ունեցել Մյասնիկյան պողոտայում:
Ժամը 20.30-ին, «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մյասնիկյան պողոտայում վրաերթի է ենթարկել 70-ամյա մի տղամարդու:
Պատահարի հետեւանքով տուժողը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























