Վրացական գինու արտադրության յոթ ընկերություններ Ռուսաստանի սանիտարական ծառայությանը տեղեկացրել են, որ պատրաստ են առաքումներ սկսել Ռուսաստան, հայտնել է «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Գենադի Օնիշչենկոն:
«Խնդրեմ, համեցեք: Պայմանները ձեզ հայտնի են», - Մոսկվայում, լրագրողների հետ հանդիպմանն ասել է Օնիշչենկոն, հաղորդում է Ինտերֆաքսը:
Ռուսաստանը վրացական գինու եւ հանքային ջրի ներմուծումն արգելեց 2006-ին: Արգելքի պաշտոնական պատճառը ցածր որակն է:




























