Ոստիկանության Վանաձորի բաժին, հոկտեմբերի 11-ի ուշ երեկոյան ահազանգել է մի կին, որ իր տան բակում պայթյուն է տեղի ունեցել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 23.00-ի սահմաններում, անհայտ անձը նռնակ է նետել տան շեմին, ինչի հետեւանքով վնասվել է երկաթբետոնե նախաշեմն ու մուտքի դուռը:

Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն: