«Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան,  հոկտեմբերի 11-ին, ժամը 05.00-ին, Սարդարապատ գյուղի ճանապարհին բախվել է կիսակառույց շենքին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ալկոհոլ օգտագործած վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: