Գյումրիում, հոկտեմբերի 11-ին, ժամը 13.50-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 8-ամյա մի աղջկա:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքը տեղի է ունեցել Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկի փողոցի թիվ 10 շենքի դիմաց:
Աղջնակը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























