Ադրբեջանցի ահաբեկիչները կրկին թիրախավորել են Հայաստանի Կապանի «Սյունիք» քաղաքացիական օդանավակայանը։ Այս մասին X-ում գրառմամբ հայտարարել է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն»-ի տնօրեն Գոռ Ծառուկյանը։
«Անվտանգության աշխատակիցները հյուրերին շտապ տարհանել են տարածքից։
Ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել, չնայած հարձակմանը։ Դրանում եղել են վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, փոխնախարարներ, քաղաքացիներ։
Նման ահաբեկչության գործողությունները վտանգում են անմեղ կյանքերն ու կայունությունը»,- գրել է նա։
#Azerbaijan'i terrorists once again targeted the 'Syunik' civil airport in Kapan, #Armenia. Security personnel swiftly evacuated guests from the premises. While a plane successfully landed despite the attack, notable figures like Arayik Harutyunyan, Head of the PM's Office, Armen… pic.twitter.com/5F2F2NT0ZO
— Gor Tsarukyan (@GorTs91) August 19, 2023




























