Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի հոգեւոր առաջնորդների հանդիպում կազմակերպելու նախաձեռնությամբ հանդես է եկել Ավստրիայի արտգործնախարար Միխայել Շպինդելեգերը:

Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ այդ մասին Ավստրիայի նախագահի տիկնոջ հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ, շեյխուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն:

Ավստրիայում հանդիպում կազմակերպելու նախաձեռնության այլ մանրամասները չեն հաղորդվում: