«Լունա-25» միջմոլորակային ավտոմատ կայանը դադարել է գոյություն ունենալուց՝ բախվելով Լուսնի մակերևույթին։ Այս մասին հայտնում է ռուսաստանյան «Ռոսկոսմոս» պետական կորպորացիան։
Ըստ հաղորդագրության, օգոստոսի 19-ին «Լունա-25» տիեզերական սարքի թռիչքային ծրագրին համապատասխան իմպուլս է հաղորդվել՝ նրա նախավայրէջքային էլիպսաձև ուղեծիրը ձևավորելու համար։
Մոսկվայի ժամանակով մոտավորապես 14:57-ին «Լունա-25» միջմոլորակային ավտոմատ կայանի հետ կապն ընդհատվել է։
«Օգոստոսի 19-ին և 20-ին սարքը որոնելու և դրա հետ կապի մեջ մտնելու միջոցառումներն արդյունք չեն տվել։
Նախնական վերլուծության արդյունքներով, իմպուլսի իրական պարամետրերի՝ հաշվարկվածներից շեղվելու պատճառով սարքն անցել է արտահաշվարկված ուղեծիր և դադարել է գոյություն ունենալ՝ Լուսնի մակերևույթի հետ բախմվելու հետևանքով։
«Լունա-25»-ի կորստի պատճառների պարզաբանման հարցերով կզբաղվի հատուկ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովը»,- հայտնում է «Ռոսկոսմոսը»։




























