Օգոստոսի 20-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին՝ Հայաստանում վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերի:
Նախարար Միրզոյանը մասնավորապես ընդգծել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ժամ առ ժամ խորացող մարդասիրական ճգնաժամի վերացման ուղղությամբ քայլեր իրականացնելու հրատապությունը:
Ընդգծվել է, որ ՄԱԿ Անվտանգության խորհրդում կայացած քննարկումը ևս ցույց տվեց ԼՂ ժողովրդի համար հումանիտար ճգնաժամի ծանր հետևանքների գիտակցումը և Լաչինի միջանցքի՝ 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության և Արդարադատության միջազգային դատարանի՝ փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումներին համապատասխան վերաբացման կարևորությունը:
Արարատ Միրզոյանը շեշտել է, որ ԼՂ-ում հումանիտար իրավիճակի սրումը կարող է լուրջ հարվածի տակ դնել տարածաշրջանում կայունության հաստատման հարցում Հայաստանի և միջազգային հանրության ջանքերը:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում ԵՄ քաղաքացիական մշտադիտարկման առաքելության գործունեությանն առնչվող հարցերի:
Իր խոսքում Արարատ Միրզոյանը նշել է, որ բարձր է գնահատում դեսպանի ներդրումը ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման գործում՝ ընդգծելով նրա պաշտոնավարման ընթացքում արձանագրված կարևոր ձեռքբերումները և հանձնել ՀՀ ԱԳՆ պատվո մեդալ:

Փաշինյանը փորձում է ժամանա՞կ շահել Ալիևի մոտ

«Շնորհքի է գալիս, մաքրվում է քաղաքը». երևանցիներ

Ոսկին կրկին թանկանում է. վաճառողները խորհուրդ են տալիս չսպասել

Շոու՝ Ալիևի համա՞ր. Ինչու է Փաշինյանը ճաղերի հետևում պահում ընդդիմադիր առաջնորդներին | ԼՈՒՐԵՐ I20:00

Զախարովան Փաշինյանի այսօրվա հայտարարությունների մասին

Դասախոսները քաղաքակա՞ն հայացքներով են հեռացվում ԵՊՀ–ից. հարց` Ժաննա Անդրեասյանին

Երիկամի քաղցկեղ․ ճառագայթային թերապիան՝ որպես վիրահատական բուժման այլընտրանք

Խամենեիի խորհրդականը կոշտ քննադատել է Փաշինյանին TRIPP-ի հարցում I ԼՈՒՐԵՐ I 18:00

«Արցախ» անունը Հ1 եթերում ինչու՞ չի հնչում. հարց Հովհաննես Մովսիսյանին

Ընդդիմությանը կարող է համոզել մի սուբյեկտ, դա ժողովուրդն է. Աննա Գրիգորյան

ՈՒՂԻՂ. Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը

Մենք երկրի կորստի առաջ ենք. Աննա Մայիլյան