Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայություն հոկտեմբերի 11-ի երեկոյան ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւան քաղաքի Սոսեի փողոցի թիվ 13 շենքում (ժամացույցի գործարանի պահեստում):
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ եւ փրկարարական ուժերի վարչության օպերատիվ խումբը, ապա`ելնելով հրդեհի բարդության աստիճանից, եւս երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.10-ին, մարվել` 22.34-ին:
Պահեստում այրվել են ձեթով եւ ձիթապտղով լցված մոտ 280 խմ տարաներ:




























