Ռոբերտ Քոչարյանը դեռ տարիքով երիտասարդ քաղաքական գործիչ է եւ իրավունք ունի առաջադրել իր թեկնածությունը: Այդ մասին այսօր` հոկտեմբերի 12-ին, լրագրողների հետ զրույցում հայտնել է Ազգային Ժողովի հանրապետական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը` մեկնաբանելով Հայաստանի երկրորդ նախագահի` մեծ քաղաքական վերադառնալու հնարավորությունը:
«Ռոբերտ Քոչարյանը դեռ տարիքով երիտասարդ քաղաքական գործիչ է եւ իրավունք ունի առաջադրել իր թեկնածությունը, մասնակցել երկրի քաղաքական կյանքում: Բայց մենք գտնում ենք, որ Ռոբերտ Քոչարյանը մեր կուսակցության անդամը չի եւ ՀՀԿ-ում ոչ ոք նրան պադձերժկա չի անի»,- ասել է Ռաֆիկ Պետրոսյանը եւ հավելել, թե իրենց թեկնածուն Սերժ Սարգսյանն է:




























